Արարատի մարզի Եղեգնավան գյուղում Opel-ը հայտնվել է «Կախանովի» ջրանցքում. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս  մասին հայտնում է shamshyan.com-ը:

 
 

Ժամը 19:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնավան գյուղի վարչական տարածքում գտնվող «Կախանովի» ջրանցքը ավտոմեքենա է ընկել և կան կասկածներ, որ տուժածներ կան:

Փրկարարներն ու ոստիկանները պարզել են, որ Եղեգնավան գյուղի Ազատության փողոցի թիվ 1 տան մոտ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, 68-ամյա Գարուշ Ս.-ն, Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրանցքում: 

 
 
 
 

Վթարի հետևանքով ուղևորներ, 66-ամյա Սամվել Ս.-ն, 68-ամյա Ռազմիկ Մ.-ն, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել և օպերատիվորեն ժամանած Վեդու հիվանդանոցի բժիշկների կողմից նա տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Վեդու բժշկական կենտրոն: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.