Բաժին : Իրադարձային
Արգելված ժամանակահատվածում սիգ ձկնատեսակի վաճառքով զբաղվող անձինք են հայտնաբերվել․ առգրավվել է 234 սիգ
Ձվադրման և արդյունահանումն արգելված ժամանակահատվածում սիգ ձկնատեսակի ապօրինի վաճառքով զբաղվելուն հակազդելու ոստիկանության միջոցառումները շարունակվում են, տեղեկացնում է ոստիկանությունը։
Հունվարի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանումների և քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և գովազդի ծառայությունների աշխատակիցների համատեղ միջոցառումներով մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում հայտնաբերվել են սիգ ձկնատեսակի վաճառքով զբաղվող անձինք։ Միջոցառման ընթացքում առգրավվել է ապօրինի վաճառվող 234 սիգ:
Արձանագրված բոլոր դեպքերով կատարվում է քննություն։