ԶՈՒ ՀՕՊ N զորամասում անցկացվել են վարժանքներ. ՀՕՊ միջոցները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են դաշտային կառավարման կետեր, ստուգվել են հրամանատարների մասնագիտական կարողությունները

ԶՈՒ ՀՕՊ N զորամասում նոյեմբերի 22-ից 24-ն անցկացվել են մասնագիտական վարժանքներ՝ «Ռադիոլոկացիոն հանգույցի մարտավարական գործողությունները պաշտպանական օպերացիայում» թեմայով։

 

Այս մասին հայտնում է ՊՆ-ն:

Զորամասի ՀՕՊ միջոցները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են դաշտային կառավարման կետեր, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան բերվել են մարտական վիճակի, ստուգվել են ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը, հրամանատարների մասնագիտական կարողությունները։

 

Ըստ առաջադրված խնդիրների` զինծառայողները կատարել են իրենց գործառութային պարտականությունները՝ ցուցաբերելով մասնագիտական բարձր գիտելիքներ ու պատրաստվածություն։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.