Էրդողանը բացառել է երկրում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը՝ չնայած ընդդիմության համապատասխան կոչերին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացառել է երկրում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման հնարավորությունը՝ չնայած թուրքական լիրայի անկման ֆոնին ընդդիմության համապատասխան կոչերին։ Նրա խոսքով՝ ընտրությունները կանցկացվեն ժամանակին, այն է՝ 2023 թվականի հունիսին, հայտնում է Anadolu գործակալությունը։

«Մենք առանց բացառության բոլոր ընտրություններում հաղթող ենք դուրս եկել։ Եվ ես հայտարարում եմ, որ արտահերթ ընտրություններ չեն լինի, դրանք տեղի կունենան 2023 թվականին, ինչպես նախատեսված էր»,- ասել է Էրդողանը` ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպմանը։

Ավելի վաղ թուրքական ընդդիմության առաջնորդներ Մերալ Աքշեները («Լավ կուսակցություն») և Քեմալ Քըլըչդարօղլուն (Ժողովրդահանրապետական կուսակցություն) Էրդողանին մեղադրել էին անգործունակության համար և կոչ էին արել արտահերթ ընտրություններ անցկացնել՝ լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման պատճառով։ Նոյեմբերի 18-ին փոխարժեքը թարմացրել է պատմական նվազագույնը՝ մեկ դոլարի դիմաց 11,29 լիրա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.