Նախնական տվյալներով` Կապանում բացարձակ առաջատարը գործող համայնքապետ Գևորգ Փարսյանն է

Այսօր Կապան խոշորացված համայնքում ընտրում են ավագանի, այսինքն` համայնքապետ։

 

Հիշեցնենք, որ իշխանությունների ճնշման ներքո Կապանի գործող ավագանու անդամները հրաժարականի դիմումներ ներկայացրեցին` այդպիսով համայնքին պարտադրելով նոր ընտրություններ։

Արդեն կատարվում են ձայների նախնական հաշվարկներ։

Ըստ այդմ այս պահի դրությամբ բացարձակ առաջատարը գործող համայնքապետ Գևորգ Փարսյանն։

«Շանթ» դաշինքը հավաքել է 1135 ձայն, իսկ ՔՊ-ն` 468:
Այս մասին տեղեկանում ենք Գևորգ Փարսյանի ֆեյսբուքյան էջից։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.