«Չվախենաք թշնամու հոխորտանքներից ու երբե՛ք չկասկածեք, որ Շուշին էլի հետ ենք բերելու». Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից.

«Արարատը, որը թեև քանիցս խլվեց մեզանից, բայց երբեք չդարձավ օտարին ու չի լինելու․․․ Սա Նժդեհի խոսքն է 1921-ին։

2021-ին մենք պարտավոր ենք նույն ոգով ու հստակ աշխատանքով կրկնել՝ մեր Շուշին 17-րդ դարից սկսած մի քանի անգամ խլվել է մեզնից, բայց երբեք չի դարձել թշնամուն։ Հիմա էլ թշնամին է այնտեղ, բայց երբեք Շուշին չի դառնա թուրքական։

Որքան էլ վերևից քար գլորեն մեր ճամփին ու փորձեն սպառնալ, խոստանում եմ՝ առաջիններից մեկն եմ նորից Շուշի մտնելու։ Օրերս թշնամուն էլ ասացի՝ նայելով նրա աչքերի մեջ։ Չվախենաք թշնամու հոխորտանքներից ու երբե՛ք չկասկածեք, որ Շուշին էլի հետ ենք բերելու»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.