Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ ահազանգում է, որ քաղաքացիներին զանգում են, ներկայանում բանկի անունից և իրենց բանկային քարտի տվյալներն են հարցնում։

«Իբր բանկերից զանգում են և մարդկանցից տարբեր պատրվակներով բանկային քարտի տվյալներն են ուզում։ Նման զանգերի ժամանակ երբեք բանկային քարտի տվյալները չասեք։ Ամենաճիշտ տարբերակն այն է, որ անջատեք, հետ զանգեք բանկ և հարցնեք՝ արդյոք ինչ-որ խնդիր ունեք և բանկից են ձեզ զանգել, թե ոչ, որ այդ խաբեբաները ձեզանից տվյալներ ու գումարներ չտանեն»,- նշում է Սամվել Մարտիրոսյանը։