Ժողով «Պայմանագրային քաղաքացի» (ՊՔ) կուսակցության գրասենյակում.

– Տիկնայք և պարոնայք, Ֆրիդըմ հաուսը և տեղացի իրավապաշտպանները մեզ քննադատում են: Ի՞նչ անենք, առաջարկեք:

 

– Եկեք Cicilic.am-ով գրենք, որ իրենք չաղ են ու տգեղ:

– Եկեք գոռանք, որ մեկ իերնք են սորոսական, մեկ էլ դաշնակները:

– Եկեք ասենք, որ իրանց վախտ ավելի վատ էր:

– Բայց իրենք երբեք իշխանություն չեն եղել:

– Դա ի՞նչ խոչընդոտ ա, կասենք, որ նախկին են ու վերջ…

Վերջը, էս քննարկման ընթացքում անկյունում նստած մի ՊՔ-ական ասում է.

– Իսկ կարո՞ղ ա լսենք, թե ինչ են ասում: Էսքան վախտ ինչ ասել են՝ իտոգում ճիշտ են դուրս եկ…

– Է, հո դու աննոռմալ չես: Ժողովուրդը մեզ ա ընտրել, մենք որևէ մեկին լսելու կարիք չունենք:

– Հա, էլի: Եթե ժողովուրդը մեզ ընտրել ա, ուրեմն մենք ենք էս երկրի բոլոր հարցերի ամենափորձառուն, ամենախելոքը, ամենախոհեմը, ամենակշռադատվածը…

– Այո, թող նախկինները քաղհասարակության հետ խոսեին, մենք դրա կարիքը չունենք: Քաղհասարակությունն ու՞մ շունն ա:

Ժողովից հետո դրա մասնակիցները ինքնաբավ, հպարտ ու հաղթական տրամադրությամբ որոշեցին գնալ փաբ, բայց հետո հիշելով, որ վախենում են Հայաստանում փաբ գնալ՝ թռան Հունաստան:

Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան էջից