Արմավիրի մարզում բախվել են Mazda-ն ու «06»-ը, վերջինս կողաշրջվել է, վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com

Այսօր` սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 66-ամյա Ալբերտ Ա-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և 21-ամյա Հովհաննես Հ-ի վարած Mazda մակնիշի ավտոմեքենաները։ 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «06»-ը կողաշրջվել է, և օպերատիվ են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.