Ուժեղացված ծառայություն՝ Գեղարքունիքի մարզում

Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու Գավառի բաժնի գործընկերների, ինչպես և Գեղարքունիքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ, ուժեղացված ծառայություն են իրականացրել բաժնի սպասարկման տարածքում։

 

Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժին բերման են ենթարկվել անձինք։

Կատարվել են խուզարկություններ ու զննություններ։ Հայտնաբերվել են ատրճանակ, դանակներ, մահակներ և այլն։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։

 

      

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.