«Ադրբեջանը նորից անթաքույց ագրեսիա է կիրառում հայկական դիրքերի ուղղությամբ, կրկին զորքերի տեղաշարժ ու Թուրքիայից կրկին աջակցություն է ստանում». Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանն իր էջում գրում է.

«Եվ կրկին արբանյակը․

 

Ադրբեջանը նորից անթաքույց ագրեսիա է կիրառում հայկական դիրքերի ուղղությամբ, կրկին զորքերի տեղաշարժ ու Թուրքիայից կրկին աջակցություն է ստանում։

 
 

2018-2020թթ․ ընթացքում Հայաստանի իշխանությունը անլուրջ էր համարում հայկական արբանյակի դերը և նշանակությունը, հետո վարչապետի մակարդակով ստիպված եղավ խոստովանել, որ արբանյակը կարևոր էր։ Մենք կարող էինք խուսափել մոտ 5000 զոհից, եթե ունենայինք արբանյակը։

Հիմա գոնե կարո՞ղ եք աննշան պետական մտածողություն ունենալ և սկսել արբանյակի գնման կամ արագ վարձակալման աշխատանքը։ Չասեք, թե հնարավոր չէ։ Այնքան մասնագետների ու փաստեր բերեմ, որ չեք պատկերացնի։

Կրկնում եմ, թեպետ այս պահին լայնածավալ պատերազմ չի լինի, բայց մեզ օր առաջ պետք է տեղեկատվական և հետախուզական արբանյակ ունենալ՝ ինչպես թշնամու գործողություններին ծանոթ լինելու, այնպես էլ դրանց դեմ պայքարելու համար։

Սեփական արբանյակն արժենալու է մինչև 120 մլն դոլար, վարձակալությունը տասնյակ անգամներ էժան է։ Այս մասին բազմիցս ասել եմ նաև 2020թ․ պատերազմից առաջ»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158434412303831

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.