Թուրքական ապրանքների ոչ պաշտոնական բոյկոտի ֆոնին Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանումը կրճատվել է 94,4%-ով

Դեպի Սաուդյան Արաբիա Թուրքիայի արտահանումները գրեթե զրոյի են հավասարվել այն բանից հետո, երբ թագավորությունը ոչ պաշտոնական բոյկոտ է սահմանել թուրքական ապրանքների վաճառքի վրա, հայտնում է Ahval թերթը։

Թուրքիայի արտահանողների օրենսդրական մարմնի տեղեկությունների համաձայն՝ արտահանումների տարեկան ծավալը նվազել է 94,4 տոկոսով՝ ապրիլին հասնելով 11,25 միլիոն դոլարի։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է վերականգնել թագավորության հետ հարաբերությունները, որոնք ճգնաժամի մեջ են Ստաբուլում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության և Լիբիայում երկու երկրների միջև առկա տարաձայնությունների հետևանքով։

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հերքել են պետական մակարդակով թուրքական ապրանքների նկատմամբ բոյկոտ հայտարարելու մասին տեղեկությունները։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.