«Պարտադիր պատվաստումներն օրինական են և կարող են անհրաժեշտ լինել ժողովրդավարական հասարակություններում». ՄԻԵԴ

Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր որոշում է կայացրել, ըստ որի՝ պարտադիր պատվաստումները օրինական են և կարող են անհրաժեշտ լինել ժողովրդավարական հասարակություններում, գրում է Deutsche Welle-ն:

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ մի քանի չեխ ընտանիքները բողոք են ներկայացրել դատարան երեխաների պարտադիր պատվատումների առնչությամբ: 

«Միջոցառումները կարող են համարվել «անհրաժեշտ» ժողովրդավարական հասարակություններում», - ասվում է դատարանի վճռում:

Չնայած այն հանգամանքին, որ դատարանի կայացրած որոշումն ուղղակիորեն չի վերաբերում հակակորոնավիրուսային պատվաստումներին, փորձագետներն այն կարծիքին են, որ այն կարող է հետևանքներ ունենալ վիրուսի դեմ պարտադիր պատվաստվելու վրա, հատկապես նրանց համար, որոնք կտրականապես մերժում են դրանք:

Այս վճիռը «ամրապնդում է պարտադիր պատվաստման հնարավորությունը ներկայիս համավարակի պայմաններում»,- ասել է ՄԻԵԴ ոլորտում մասնագիտացած իրավաբան-փորձագետ Նիկոլաս Հերվիեն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.