Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ շաբաթում 5 %-ով աճել Է. ԱՀԿ

Աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 4 միլիոն դեպք Է հայտնաբերվել անցյալ շաբաթ, հիվանդացությունը նախորդ յոթ օրվա համեմատությամբ աճել Է 5 տոկոսով, մահացությունը՝ 11 տոկոսով: Այս տվյալները բերված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում, որը հրապարակվել Է ապրիլի լույս 7-ի գիշերը Ժնևում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գլոբալ առումով վեցերորդ շաբաթն անընդմեջ շարունակվել Է կորոնավիրուսով հիվանդացության աճը: Անցյալ շաբաթ ստացվել են տվյալներ ավելի քան 4 միլիոն նոր դեպքերի մասին»,- նշել Է կազմակերպությունը՝ հավելելով, որ յոթ օրում մահացել Է ավելի քան 71 հազար մարդ, ինչը 11 տոկոսով ավելի Է, քան նախորդ յոթ օրվա ընթացքում: ԱՀԿ-ի համաճարակաբանական տեղեկագրի համաձայն՝ մարտի 29-ից մինչև ապրիլի 4-ն աշխարհում արձանագրվել են 4 038 292 վարակված և 71 355 մահվան դեպք: Ապրիլի 4-ի դրությամբ ընդամենը եղել Է ախտահարման 130 459 184 դեպք և հիվանդների մահվան 2 842 325 դեպք: Մարտի 29-ից մինչև ապրիլի 4-ը հիվանդացության աճն առանձնապես նկատելի Է եղել Հարավարևելյան Ասիայում (36 տոկոսով), Արևմտա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (25 տոկոսով) և Արևելյան Միջերկրականում (10 տոկոսով): Մահացությունն աճել Է Հարավարևելյան Ասիայում (46 տոկոսով), Հյուսիսային և Հարավային Ամերիկայում (15 տոկոսով), Արևելյան Միջերկրականում (7 տոկոսով), Արևմտա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (5 տոկսով), Եվրոպայում (2 տոկոսով), բայց ըստ որում այն կրճատվել Է Աֆրիկայում (20 տոկոսով):

Եվրոպայում յոթ օրում վարակվել Է ավելի քան 1,6 միլիոն մարդ և մահացել ավելի քան 24 հազարը: Հյուսիսային և Հարավային Ամերիկայում արձանագրվել են ախտահարման ավելի քան 1,3 միլիոն նոր դեպք և 37 հազարից ավելի մահացու դեպք: Հարավարևելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են 592 հազարից ավելի ախտահարված, մահացել Է ավելի քան 4 հազար մարդ: Հնդկաստանում վարակվածների թիվը մեկ շաբաթում ավելացել Է ավելի քան 513 հազարով: Այնուհետև գալիս են Բրազիլիան (ավելի քան 513 հազար նոր դեպք), ԱՄՆ-ը (ավելի քան 444 հազար), Թուրքիան (ավելի քանք 265 հազար), Ֆրանսիան (ավելի քան 244 հազար), Լեհաստանը (ավելի քան 187 հազար), Իտալիան (ավելի քան 137 հազար), Գերմանիան (ավելի քան 112 հազար), Ուկրաինան (ավելի քանն 101 հազար), Արգենտինան (ավելի քան 82 հազար), Իրանը (ավելի քան 73 հազար) և Ռուսաստանը (ավելի քան 61 հազար):

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.