Ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են «յաշիկ»-ն ու Nissan-ը. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. Shamshyan.com

Երեկ՝ հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Լուկաշին 3-րդ փողոցում բախվել են Երևանի բնակիչներ, 36-ամյա Դավիթ Պերճյանի վարած Mercedes G մակնիշի 90 GZ 001 համարանիշի և 42-ամյա Արթուր Ղազարյանի վարած Nissan մակնիշի 36 PX 073 համարանիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Դ. Պերճյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բուժկենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.