Մոսկվայում Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. Mediaport

Տելեգրամի Mediaport ալիքը գրում է.

«Խայտառակություն Մոսկվայում՝ Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. ժամանման սրահում հայտարարվել է էվակուացիա

Քիչ առաջ Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները ներխուժել են Մոսկվայի օդանավակայանի՝ պաշտոնատար անձանց  և պատվիրակությունների դիմավորման սրահ ու «Դավաճաններ» վանկարկում դիմավորել Աննա Հակոբյանին և երկու դուստրերին՝ Շուշանին և Մարիամին:

ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնց Նիկոլ Փաշինյանը դեսպանի միջոցով խնդրել էր ապահովել իր ընտանիքի անդամների անվտանգությունը, էվակուացիա են հայտարարել և փակել են դիմավորման սրահի ելումուտը՝ փորձելով հավաքել ակցիայի մասնակիցների հեռախոսները:

 

Փաշինյանի կնոջը և դուստրերին հետևի մուտքով ուղեցել են դեպի մեքենաներ, որտեղ նրանց դիմավորել են հայ համայքնի ներկայացուցիչները «վիժվածքների ընտանիք», «դավաճան տականքներ» բացականչություններով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանի կինն ու դուստրերը Մոսկվա են մեկնել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար՝ 10 զինված «ախրանիկի» ուղեկցությամբ:

Տեսանյութերը՝քիչ անց»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.