Ինչպե՞ս կավարտվի հայ և ադրբեջանցի պատմաբանների միջև Արցախում պատմամշակութային հուշարձանների պատկանելության շուրջ վեճը. BBC

Բրիտանական BBC լրատվական գործակալության ռուսական ծառայությունը հրապարակել է հոդված, որտեղ հեղինակ Յուրի Վենդիկն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձաններին և դրանց վերաբերյալ արցախա-ադրբեջանական վեճին:

Հեղինակը նշում է, որ նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների համատեքստում ամենաշատը խոսվել է Դադիվանք վանական համալիրի մասին, ինչի համար հիմք էին հանդիսացել  Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսի հուզիչ ելույթները: Հակառակ նրան, որ Տեր Հովհաննեսը նշել էր Դադիվանքը հանձնելու անհնարինության մասին, այդ գործընթացը չհաջողվեց կասեցնել:

Дадиванк, солдат из российского миротворческого контингента

Խոսելով Դադիվանքի շուրջ վեճի մասին՝ Վենդիկը նշել է, որ դեկտեմբերին վանական համալիր են այցելել ուդի հոգևորականներ և այնտեղ պատարագ անկցկացնել, որից հետո Տեր Հովհաննեսին կանչել են Երևան:

«Պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մնացած հայկական հուշարձաններին, ըստ հայկական կողմի, ոչնչացման կամ պատկանելության փոփոխության վտանգ է սպառնում», - գրել է հեղինակը՝ հավելելով, որ դեկտեմբերի վերջին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել տարածքում ուսումնասիրություններ անցկացնելու և հուշարձանների վիճակը գնահատելու նպատակով թույլտվություն տրամադրել:

«Մենք չափազանց մտահոգված ենք», - ասել է Երևանի ճարտարապետության թանգարանի աշխատակից, միջնադարյան հայկական ճարտարապետության մասնագետ Անուշ Տեր-Մինասյանը: Վաղ քրիստոնեական հուշարձաններ, վաղ միջնադարի և զարգացած միջնադարի հուշարձաններ. դրանք բոլորը կկործանվեն, բայց մենք հուսով ենք, որ գուցե համաշխարհային հանրությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, բոլոր միջազգային կազմակերպությունները, Ռուսաստանի խաղաղապահ զորքերը և ուրիշ որևէ մեկը դա թույլ չեն տա, իսկ եթե ադրբեջանցիներն այժմ ուզում են աշխարհին ցույց տալ, որ իրենք քաղաքակիրթ են, ապա այդիպիսի բան տեղի չի ունենա»:

Կրկին մեջբերելով մասնագետի խոսքերը՝ հեղինակն ասում է, որ 2005 թվականին ոչնչացվել են Նախիջևանի հայակական խաչքարերը՝ վրդովմունք առաջացնելով Հայաստանում: Այդ իրողությանը նաև Եվրախորհրդարանն է արձագանքել՝ դատապարտելով եղելությունը, որը, սակայն, հերքվել է Ադրբեջանի կողմից: Այնուամենայնիվ, դա հստակ երևում է արբանյակային կադրերում:

Հեղինակը նշում է, որ Արցախյան պատերազմը կրոնական կոնֆլիկտի հետևանք չէ, սակայն կողմերը մեծապես կարևորում են եկեղեցիները, մզկիթներն ու պատմական մյուս հուշարձանները՝ որպես նրանց երկարամյա ներկայության նշաններ՝ հաստատելով տարածքի նկատմամբ նրան իրավունքը:

Միևնույն ժամանակ և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները որպես վկայություն մատնանշում են նույն արցախյան վանքերն ու եկեղեցիները, միայն թե մի կողմը դրանք անվանում է հին հայկական, իսկ մյուսը՝ հին ալբանական:

Անդրադառնալով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մնացած հուշարձաններին՝ հեղինակը նշում է. «Ադրբեջանի վերահսկողությանն են անցել ավելի քան հազար տարի առաջ հիմնադրված Դադիվանքը` 13-րդ դարի տաճարով, Ծիծեռնավանքի բազիլիկ եկեղեցին՝ 4-6-րդ դարեր, Գտչավանքի վանքի ավերակները՝ 13-րդ դարի եկեղեցով, Մոհրենիս գյուղի մոտակայքում գտնվող 6-րդ դարի Օխտա Դռնի եկեղեցին, Տիգրանակերտը, որը, ինչպես ասում են հայ պատմաբանները, հիմնադրվել է մ.թ.ա. 1-ին դարում, և շատ այլ հին հուշարձաններ»:

Դադիվանքն ու 5-րդ դարից ի վեր կանգուն Ամարասի վանքը, որոնք սահմանագծում են գտնվում, ռուս խաղաղապահների պաշտպանության ներքո են:


Памятники истории в Карабахе

Բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալն իր «Սև այգի» գրքում գրում է, որ հայերի և ադրբեջանցիների միջև պատմականության մասին վեճը Ղարաբաղը դարձրել է «անկանխատեսելի անցյալով» վարչատարածքային միավոր, ինչպես ժամանակին ասում էին Խորհրդային Միության մասին:

Անդրադառնալով Ալբանիային (Աղվանք)՝ հեղինակը նշում է, որ այն ոչ մի կապ չունի ներկայիս Ալբանիայի հետ: Դա այժմյան Ադրբեջանի տարածքում գտնվող պետություն էր՝ կազմված 26 ցեղերից, որի հետնորդներն այսօրվա ադրբեջանցիների մի մասն են կազմում:

Ինչպես հեղինակն է նշում, 4-րդ դարում քրիստոնեությունն Ալաբնիա է ներթափանցել Հայաստանի միջոցով և հենց նույն դարում էլ՝ Հայաստանի բաժանման ժամանակ, Կուրի և Արաքսի միջև ընկած տարածքների մի մասն անցել է Ալբանիային, այդ թվում և Արցախը:

Սակայն 705 թվականին՝ արաբական արշավանքների ժամանակ, Ալբանիան վերացել է և անցել Պարսկաստանի տիրապետության տակ: Ավելի ուշ Ռուսաստանն իր տիրապետության տակ է վերցրել այս տարածաշրջանը, իսկ Խորհրդային միության գոյության շրջանում այն կցել է Ադրբեջանական ԽՍՀ տարածքին:

Դեռևս խորհրդային տարիներին՝ 1950-ականներից, ադրբեջանցի պատմաբաններն, իրենց արտասահմանցի շատ գործընկերների կարծիքով, արհեստականորեն սկսել են բարձրացնել Կովկասյան Ալբանիայի դերն ու տեղը պատմության մեջ:

Այս նոր տեսության հիմնական ստեղծողները ակադեմիկոս Զիյա Բունիյատովն ու նրա ուսանող Ֆարիդա Մամեդովան էին:

«Նա հատուկ նախասիրություն ցուցաբերեց հայ պատմագրության նկատմամբ: Նա առանց պատճառաբանության նախատեց ժամանակակից հայ պատմաբաններին` հին Հայաստանի պատմությունը զարդարելու համար: Միևնույն ժամանակ, նա ինքն ամեն կերպ փորձեց բարձրացնել կովկասյան Ալբանիայի հեղինակությունը՝ դրա առաջացումը կապել ավելի հին ժամանակներին, ազատել հարևան հզոր տերություններից, փորձեց ցույց տալ դրա սահմանների անձեռնմխելիությունը, այնտեղ քրիստոնեության շատ վաղ ներթափանցումն ու ապացուցել ալբանական եկեղեցու անկախությունը հայկականից», - «Հիշողության պատերազմներ. առասպելներ, ինքնություն և քաղաքականություն Անդրկովկասում» գրքում գրել է ռուս հետազոտող Վիկտոր Շնիրելմանը՝ Մամեդովայի մասին:

Հեղինակը նշում է, որ Ադրբեջանում պատմության ճանաչված տարբերակն այժմ այն է, որ տարածքում գտնվող բոլոր քրիստոնեական հուշարձանները, որոնք հայերը համարում են իրենց, իրականում ալբանական են:

«Ամբողջ աշխարհը պետք է իմանա, որ Քելբաջարում (Քարվաճառ) գտնվող եկեղեցիները պատկանում են Կովկասյան Ալբանիայի հնագույն պետությանը: Դա հաստատող բազմաթիվ պատմական փաստաթղթեր կան: Այնուամենայնիվ, հայ պատմաբաններն ու կեղծարարները հայացրել են ալբանական եկեղեցիները, ավելացրել են իրենց ստերն ու յուրացրել դրանք», - ասել է Ադրբեջանի նախագահը նոյեմբերի վերջին՝ Դադիվանքը և Քարվաճառի շրջանը վերահսկողության տակ վերցնելու կապակցությամբ ունեցած ելույթում:

Հայկական կողմը վստահ է՝ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հակառակորդը միտումնավոր  է հարվածներ հասցրել

BBC-ին տված հարցազրույցի ընթացքում, սակայն, ադրբեջանցի մի պատմաբան, որի անունը գաղտնի է պահվում՝ քանի որ գտնվում է քաղաքցիական ծառայության մեջ, ասել է. «Վերջին տարիներին Ադրբեջանում հայկական հուշարձանների «ալբանացումը» տեղի է ունենում պետական մակարդակով»՝ հավելելով, որ երկրի հայկական եկեղեցիների մեծ մասն անձեռնմխելի են, սակայն այժմ դրանք պաշտոնապես համարվում են «ալբանական»:

Հեղինակը շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում առկա մզկիթները պահպանվել են: Դեռ ավելին՝ Շուշիի Գյովհար Աղայի մզկիթն ամբողջությամբ վերականգնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների կողմից. կառույցիբվերականգնման աշխատանքներին մասնակցել են իրանցի մասնագետներ:

Շուշի

Խոսելով հուշարձանների պահպանության ու դրանց համար ներդրվող ջանքերի մասին՝ հեղինակն ասում է, որ պատերազմի ավարտից մի քանի օր անց Ռուսաստանի հայկական կազմակերպությունները միջնորդություն են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ ճարտարապետական հուշարձանները համաշխարհային ժառանգության ցուցակում ներառելու նպատակով:

«Հայկական սրբավայրերը մեկ անգամ չէ, որ ոչնչացվել են, մասամբ և ամբողջությամբ: Մեր ամենամեծ վախն այն է, որ նման գործողությունները կարող են կրկնվել», - գրել են խնդրագրի հեղինակները, որը ստորագրել են Ռուսաստանի Դաշնության մշակութային շատ գործիչներ, այդ թվում ՝ Ալեքսանդր Սոկուրովը, Բորիս Գրեբենշչիկովը և Վլադիմիր Սպիվակովը:

Մի քանի օր անց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն հանդիպել էր Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ և առաջարկել տարածաշրջան ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ հանձնաժողով, որպեսզի կազմվի առավել կարևոր մշակութային վայրերերի ցանկ` որպես տարածաշրջանի ժառանգության արդյունավետ պաշտպանության նախապայման:

Դեկտեմբերի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային հարցերով ղեկավարի տեղակալ Էռնեստո Օտտոնեն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել արագ կազմակերպել այս հանձնաժողովի ժամանումը՝ նշելով, որ ամեն շաբաթ այդ խնդիրն ավելի օրհասական է դառնում:

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, նոյեմբերի 15-ին Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ, ձեռք է բերվել համաձայնություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կրոնական և մշակութային հուշարձանների պահպանության գործում ներառելու վերաբերյալ:

Հուշարձանների վերափոխմանն ու «ալբանացմանը»  անդրադառնալով՝ Անուշ Տեր-Մինասյանն ասել է, որ որքան էլ փորձեն փաստերը խեղել, հուշարձանների պատկանելությունը դրանից չի փոխվելու՝ հավելելով, որ կարևորը հուշարձանների պահպանումն է:

Միջնադարյան հայկական ճարտարապետության մասնագետը նշել է, որ ժամանակակից Թուրքիայի տարածքում մնացած հայկական եկեղեցիներն ու հուշարձանները նույնպես վանդալիզմի են ենթարկվել, սակայն ավելի ուշ, գիտակցելով դրանց շահութաբերությունը, թուրքական իշխանություններն սկսել են դրանք ներառել զբոսաշրջության ոլորտում՝ չթաքցնելով դրանց հայկականությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.