Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Opel-ն ու 07-ը. կա վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 34.7 կմ հատվածում բախվել են Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի բնակիչ, 39-ամյա Սամվել Մ.-ի վարած Opel մակնիշի և Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 54-ամյա Արթուր Հ.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 07-ի վարորդ Արթուր Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.