Ադրբեջանի, Թուրքիայի, ահաբեկիչների և Իսրայելի մասնակցությամբ դաշինքը Իրանի դեմ նպատակներ ունի. Mashreghnews

Իրանական ԶԼՄ-ներն անհանգստություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ահաբեկիչների տեղակայման կապակցությամբ: Ինչպես նշում է Mashreghnews-ը, պատերազմի մեկնարկից մեկ ամիս անց Բաքվին հաջողվել է Ղարաբաղում որոշ տարածքներ գրավել միայն Թուրքիայի բազմակողմ աջակցության շնորհիվ։

 
Շեշտվել է, որ Իրանի հյուսիսում Ադրբեջանի, Թուրքիայի, ահաբեկիչների և Իսրայելի մասնակցությամբ քառակողմ դաշինք է ձևավորվել, որն Իրանի հետ կապված հետին նպատակներ ունի։ Ըստ կայքի, Բաքվին հաջողվել է ահաբեկիչների աջակցությամբ գրավել Իրանին սահմանակից որոշ տարածքներ, ինչը լուրջ վտանգ է Իրանի ազգային շահերի համար։

«Բահարլին, Աղբանդը, Վասվասը. Իրանի սահմանի հարևանությամբ գտնվող այն կարևոր շրջաններից են, որ Բաքվի վերահսկողության տակ են անցել, և ահաբեկչական խմբեր են այնտեղ տեղակայվել։ Սա վկայում է, որ Արաքսի հյուսիսում տեղի ունեցող զարգացումները ավելի խորն են, քան ԼՂ պատերազմը»,- նշել է կայքը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.