Ջերմուկում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ վարորդը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է

Հոկտեմբերի 26-ին, ժամը 20:21-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևանյան խճուղում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հրանտ Մ․, ծնված 1971 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել (մոտ 8 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում, վարորդը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 25 մ հեռավորության վրա։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևկելի հատված։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.