Հայերն ու ադրբեջանցիներն արժանի են ապրել խաղաղության մեջ. Պոմպեո

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների վերաբերյալ գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:

 ԱՄՆ պետքարտուղարը գրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցների ընթացքում կոչ է արել իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման պարտավորությունը և հետամուտ լինել ԼՂ հակամարտության լուծմանը դիվանագիտական ճանապարհով: «Հայերն ու ադրբեջանցիներն արժանի են ապրել խաղաղության մեջ»,- գրել է Պոմպեոն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.