Հենրիխ Մխիթարյան. Մեր ազգը և սփյուռքը միավորված է հանուն խաղաղության

 

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել սոցցանցերում:

«Մեր ազգը, մեր սփյուռքը, միավորված հանուն խաղաղության»,- թվիթերյան էջում գրել է Մխիթարյանը՝ տեղադրելով տեսանյութ:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն այս օրերին Հայաստանի հավաքականի ճամբարում է: Հոկտեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին, Հայաստանի հավաքականը Տալինում Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի չորրորդ տուրի հանդիպում կանցկացնի էստոնացիների հետ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.