Հռոմի պապն անցել է ջրածնային Toyota սեդանին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նոր ծառայողական ավտոմեքենա է ձեռք բերել: Հռոմեական կաթոլիկ եկեղեցու ղեկավարն անցել է ջրածնային Toyota Mirai սեդանին` ուշադրություն հրավիրելով բնապահպանական խնդիրների վրա: Mirai-ն արդիականացվել է հատուկ պոնտիֆիկոսի համար. ավտոմեքենան զրկվել է տանիքի մի մասից, ձեռք է բերել հատուկ շրջանակ եւ ոտնատեղ` անվտանգության աշխատակիցների համար, հայտնում է Motor-ը:

Շփոթել «պապամոբիլը» սովորական Toyota Mirai-ի հետ անհնար է. պոնտիֆիկոսի համար ավտոմեքենան տարբերվում է վերադասավորված սրահով, երկրորդ շարքի նստատեղերի փոխարեն բարձր պատվանդանի վրա մի նստատեղ է տեղադրված, սովորական տանիքը բացակայում է, փոխարենն ապակե ծածկ է հավաքված:

Ինտերյերն օգտապաշտական է. ներսում չկա ոչ մի շքեղ տարր, նյութերը պրակտիկ են, էլեկտրական կարգավորիչներ չկան: Կարելի է նշել միայն քաշվող սանդուղքը` բարձրանալ եւ իջնելը հեշտացնելու համար, ինչպես նաեւ արմնկակալները: Հանդիսավոր արարողությունների ժամանակ Հռոմի Պապը կկարողանա կանգնած շփվել հավատացյալների հետ` բռնվելով բռնակից, անվտանգության աշխատակիցների համար ոտնատեղ է նախատեսված ավտոմեքենայի հետեւի մասում:

Ընդգծված համեստ մոտեցումը տրանսպորտին Ֆրանցիսկոս պապի առանձնահատկությունն է: Նախորդները Mercedes-Benz եւ Range Rover ամենագնացներ էին նախընտրում, սակայն ներկայիս պոնտիֆիկոսն անտեղի է համարում երթեւեկել շքեղ ավտոմեքենաներով:

Զրածնային Toyota Mirai-ն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին նվիրել էին ճապոնական ապրանքանիշի իտալացի ղեկավարները` Toyota Europe-ի փոխնախագահ Միգել Ֆոնսեկան եւ Toyota Italy բաժնի ղեկավար Մաուրո Կարուչոն: Էկոլոգիապես մաքուր սեդանով Ֆրանցիսկոսն առաջին անգամ տեղաշարժվել էր 2019-ի նոյեմբերին Ճապոնիա կատարած այցի ժամանակ: Հռոմի պապին դուր էր եկել ջրածնային ավտոմեքենան, եւ 11 ամիս անց ջրածնային Toyota-ն կդառնա հոգեւորականության ամենօրյա տրանսպորտը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.