Բայրամովը մեկնել է Ղազախստան

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան, որտեղ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Կողմերը կքննարկեն «Երկկողմ համաձայնագիր խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախագիծը։ 

Հիշեցնենք` ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Երևան կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել էր, որ Ղազախստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հարցում և հարթակ տրամադրել երկու երկրի միջև բանակցությունների համար։

Միրզոյան-Բայրամով վերջին հանդիպումը կայացել է փետրվարի 28-29-ը Բեռլինում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.