Մենք զգուշացրել էինք, Կառավարությո՛ւն, ևս մեկ անգամ գալու ես և ճշգրտում անես. Միքայել Մելքումյանը՝ տնտեսական անկման կանխատեսումների մասին

Երկու օր առաջ ՀՀ կենտրոնական բանկը հայտարարեց տարեվերջյան սպասումների մասին, որոնք ցույց են տալիս ՀՀ-ում ստեղծված և շարունակվող տնտեսական ճգնաժամի խորությունը: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

 

«Այն, որ ապրիլ ամսին կառավարությունը եկավ և ասաց, որ տնտեսական անկումը նախատեսվում է -2 տոկոս, հիմա վեց տոկոս է կանխատեսվում: Մենք զգուշացրել էինք՝ կառավարությո՛ւն, ևս մեկ անգամ գալու ես և ճշգրտում անես»,-ասաց նա և նկատեց, որ վերջին մեկ-երկու ամսում Կենտրոնական բանկն անկման տեմպն արագացրել է:

«Ես հարցս ուղղում եմ Կառավարությանը․ արդյոք պատրաստվո՞ւմ եք առաջիկայում գալ Ազգային ժողով, եթե դեֆիցիտի աստիճանը փոխվում է, արդյոք պատրաստվո՞ւմ եք նորից վերաբաշխումներ կատարելու, այդ դիֆիցիտն ինչո՞վ եք փակելու, որովհետև նաև հարկային մուտքերի անկումը -12 տոկոս է նախատեսված այս պահի դրությամբ»,-ասաց նա:

 

Միքայել Մելքումյանն ասաց, որ ծառայությունների, շինարարության, արդյունաբերության ոլորտներում անկումներ ունենք, որը մինչև տարվա վերջ շարունակվելու է: «Կառավարությունը երբ առիթ լինի, գա, թող ասի, թե իր կանխատեսումները ինչո՞ւ չիրականացան, և ինչո՞ւ, երբ ասում էինք, այն ժամանակ չէին լսում, որպեսզի իրատեսական անկման տեմպ արձանագրեին ճշգրտված բյուջեի մասին օրենքում»,-ասաց նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.