Մի փոքր համեմատություն նախորդ իշխանությունների և նրանց կողմից տուժված գործարարի միջև

Մամուլում տարածում է գտել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2018 թ-ին զինծառայողների ապահովագրության  հիմնադրամին 12 մլն դրամ փոխանցելու լուրը: Հատկանշական է, որ այս լուրը տարածել են վերջին իրադարձությունների ֆոնին, ժողովրդի աչքին լրացուցիչ դիվիդենտներ հավաքելու համար:

Այն պարագայում, երբ Սանկտ Պետերբուրգի բնակիչ, գործարար Մուրադ Մուրադյանը, ով նախորդ իշխանությունների կողմից ունեզրկվել է, կորցնելով Հայաստանում մի շարք բիզնեսներ, և շուրջ քսան տարի ապօրինի հետախուզման մեջ է գտնվել, հեղափոխությունից հետո Հայաստան գալով, նույն հիմնադրամին 50 մլն դրամ է փոխանցել, և շուրջ հարյուր հազար եվրոյի բարեգործություններ կատարել:

Պետք է նշել, որ այդ հանգանակության մասին Մ.Մուրադյանը որևէ անգամ չի բարձրաձայնել և եթե չլիներ վերը նշված հայտարարությունը, երևի թե ոչ ոք չէր իմանա այդ մասին: Ավելացնենք նաև, որ այս վերջին իրադարձությունների ժամանակ Հայաստանից Սանկտ Պետերբուրգ գնացած բեռնատարներին Մուրադյանը տեղավորել է իր տարածքներից մեկում և այնտեղից կազմակերպել վաճառք և բարեգործություններ, օգնելով իր հայրենակիցներին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.