Սպորտ «Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին, Ձեր հետ եմ: Հենո

 

Ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմա» թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել՝ նշելով.

«Մեծագույն անհանգստությամբ հետևում եմ վերջին օրերին մեր հայրենիքի սահմանների վրա տեղի ունեցող լարվածության, թիրախավորված բնակավայրերի մասին լուրերին և ցանկանում զորակցությունս հայտնել մեր քաջ զինվորներին, ովքեր կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը իրենց հերոսական գործողություններով:

Խորին վշտով ցավակցում եմ մեր հերոս նահատակների ընտանիքներին ու աղոթում վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման համար:

 
 

Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին!

Ձեր հետ եմ: Հենո»

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.