ԲՀԿ-ն մտահոգություն է հայտնում Հայոց Եկեղեցու և Հայ ազգային արժեքների դեմ ուղղված հակահայկական քարոզի համար

<<Բարգավաճ Հայաստան>> Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության Երիտասարդների Միությունը առաջիկա 10 օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով կիրականացնի ԿԳՄՍՆ կողմից ներկայացված <<Հայ Եկեղեցու պատմություն>> առարկայի, որպես առանձին դասավանդվող առարկա ուսումնական պլանից դուրս բերելու, ինչպես նաև սեռական դաստիարակությանն ուղղված առարկաների դպրոցական ուսումնական պլանում ներառելու նախագծերի մասին քաղաքացիների կարծիքների և դիրքորոշումների վերաբերյալ լայնամասշտաբ ուսումնասիրությունների և վերլուծական միջոցառումների շարք։

<<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության Երիտասարդների Միությունն իր մտահոգությունն է հայտնում Հայոց Եկեղեցու և Հայ ազգային արժեքների դեմ ուղղված հակահայկական քարոզի համար և մեկնարկում է Հայոց եկեղեցու և Հայ ազգային արժեքների պահպանման նախաձեռնություն, որը անվանվել է Քրիստոնյա հայ ժողովրդի համար խորհրդանշական <<301>> թվով։
Արդեն իսկ հանձնարարել եմ <<Բարգավաճ Հայաստան>> Կուսակցության Երիտասարդների Միության տարածքային և կառուցվածքային թվով 63 ստորաբաժանումների նախագահներին տալու վերոնշյալ նախաձեռնության համապատասխան միջոցառումների և գործուղությունների մեկնարկը։
ԲՀԿ ԵՄ ղեկավար կազմը Նախաձեռնության արդյունքեները կներկայացնի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որից հետո կտեղեկացնենք մեր քայլերի հաջորդականությունը տվյալ հարցի հետ կապված։

Ашот Андреасян-ի լուսանկարը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.