Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում փոփոխություն կկատարվի

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացում կատարելու և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ այս փաթեթով առաջարկվում են սահմանել, որ արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կառավարման լիազորություններն անցնեն ՀՀ առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնին, բացառությամբ պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալների։

«Արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված բուժանձնակազմի կողմից բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողների կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորների կողմից համապատասխան վերապատրաստում անցնելը կամ բնակչության բժշկական օգնության և սպասարկման գործընթացին մասնակցելը դարձել է պարտադիր»,-ասաց Արսեն Թորոսյանը։

Նախարարը հավելեց, որ այս կարգավորումներից խուսափելն առաջացնում է պատասխանատվություն վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.