Ֆրանսիան հրաժարվել Է Լիբիայում ռազմական գործողությունից՝ Թուրքիայի հետ վեճից հետո

 Ֆրանսիան Թուրքիայի հետ վեճից հետո դադարեցրել է՝ Լիբիայի ափերի մոտ ռազմածովային գործողության մեջ մասնակցությունը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Գործակալության տվյալներով՝ երկրի պաշտպանության նախարարությունը համապատասխան նամակ է ուղարկել ՆԱՏՕ-ին։ Դրանում ասված է, որ Փարիզը հույս ունի, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հավատարիմ կլինի՝ Լիբիային զենք մատակարարելու էմբրագոյին:

Գործողությունից հրաժարվելը կապված է նաեւ Միջերկրական ծովում ֆրանսիական եւ թուրքական նավերի մասնակցությամբ միջադեպի հետ: Հունիսին թուրքական ֆրեգատը ռադարի օգնությամբ Ֆրանսիական ռազմանավ է նկատել, երբ այն փորձել է մոտենալ Cirkin ռոլկերին, որը զենք էր տեղափոխում, որը նախատեսված էր Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ուժերի համար: Տեղի ունեցածի մեջ ներքաշված է եղել նաև Թուրքիայի ռազմածովային ուժերի երկրորդ ֆրեգատը։

Ավելի ուշ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նավերի հետ տեղի ունեցած միջադեպն անվանել է «ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան» ապացույց։ Նա նաեւ նշել է, որ Թուրքիայի դիրքորոշումն անհամատեղելի է իր՝ դաշինքի երկրի կարգավիճակի հետ։

Մակրոնի արտահայտությանը կտրուկ արձագանքել են Անկարայում՝ նրան անվանելով «բանականության մթագնում»։ Բացի այդ, Թուրքիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Փարիզն ուղղակի պատասխանատվություն է կրում Լիբիայում տիրող քաոսի համար, քանի որ նա տարիներ շարունակ աջակցել է ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի լիբիական ազգային բանակի (ԼԱԲ) անօրինական կազմավորումներին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.