Նորություններ ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի հայտարարությունը

 

Ղեկավարելով ՀՀ Սահմանադրությամբ և «Հաշ­վե­քննիչ պալատի մասին» ՀՀ օրենքով, Հաշվեքննիչ պալատի համար սահ­ման­ված օբյեկտիվության, քաղաքական չեզոքության, հրա­պա­րա­կայնութ­յան, ինչ­պես նաև թափանցիկության սկզբունքներով, հայտարարում եմ`

  1. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը 2020 թվականի հունի­սի 25-ին, ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի տարեկան հաղորդման քննարկման ժամանակ իր ելույթում հնչեց­րել է ՀՀ հաշվեքննիչ պալատի և ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի հասցեին իրա­կանությանը չհամապատասխանող գնահատականներ և ար­տա­հայ­տութ­յուն­ներ, որոնք վայել չեն պատգամավորին։ Դրանով, պատգամավոր Արման Բա­բա­ջան­յանն իր պատգամավորական լիազորություններն իրականացնելիս, օգտա­գոր­ծելով պատգամավորի պաշտոնի իր հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ ան­ձի, չի ցուցաբերել հարգալից վերաբերմունք՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի և նա­խա­գա­հի նկատմամբ, խախտելով՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատ­գամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդ­վա­ծով սահմանված պատգամավորի էթիկայի կանոնները։ 
  1. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը, խախտելով սահ­մա­­­նադրական և քրեադատավարական կարևորագույն անմեղության կան­խա­վար­կա­ծի սկզբունքը, հիմնվելով ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշխա­տա­կից Արա­մայիս Սարգսյանի մամուլում արված ստահոդ հայտարարությունների վրա, ՀՀ հաշվեքննիչ պալատին և ղեկավարությանը մեղադրել է հան­ցագործության մեջ։ 
  1. ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշխատակից Արամայիս Սարգսյանի՝ 2020 թվա­­­կանի մայիսի 8-ին «www.1in.am» լրատվամիջոցում արված հայ­տա­րա­րութ­յուն­­նե­րի վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատը, 2020 թվականի մայիսի 12-ին պաշ­­տո­նապես դիմել է «www.1in.am» լրատվամիջոցին, խնդրելով՝ օրենքով սահ­ման­­ված կարգով հրապարակել ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշ­խա­տակից Արա­մա­յիս Սարգսյանի հնչեցրած արտահայտությունների վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պա­լատի հերքումը, ինչը մինչ օրս ՀՀ Ազգային ժողովի պատ­գա­մա­­­վոր Արման Բա­բաջանյանին պատկանող «www.1in.am» լրատվամիջոցի կողմից չի ապահովվել։ 
  1. ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշխատակից Արամայիս Սարգսյանի 2020 թվա­կանի՝ մայիսի 8-ին «www.1in.am» լրատվամիջոցում արված հայ­տա­րա­րութ­յուն­ների վերաբերյալ՝ ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է իր հերքումը, հոր­դո­րելով վերջինիս դադարեցնել զրպարտող գործելաոճը։ Հերքմանը կարելի է ծա­նոթանալ ՀՀ հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով http://armsai.am/hy/patasxan-palat
  2. Հայտնի է դարձել, որ ՀՀ Ազգային ժողովի պատ­գա­մա­վոր Արման Բաբաջանյանը, 2020 թվականի՝ հունիսի 26-ին Հայաստանի Հան­րա­պետության հատուկ քննչական ծառայությանը հանցագործության վերաբերյալ հա­ղորդում է ներկայացրել, որտեղ որոշակիորեն վերարտադրել է 2020 թվականի հու­նիսի 25-ին ՀՀ հաշվեքննիչ պալատի հասցեին ուղղված իր անհիմն մե­ղա­դրան­քը։ Այն է՝ նշյալ պատգամավորը, ընդունելով, որ թեև ՀՀ հաշվեքննիչ պալատի ուսում­նասիրություններն արժեքավոր են, այնուամենայնիվ, մեղադրում է ՀՀ հաշ­վե­քննիչ պալատին տարբեր ոլորտներում իրականացված ուսումնասիրության արդ­յունքները ՀՀ գլխավոր դատախազություն ինքնուրույն և անմիջապես չու­ղար­կե­լու մեջ։ Մինչդեռ, երեք տարի շարունակ, թե´ ՀՀ հաշվեքննիչ պալատը, թե´ ՀՀ գլխա­վոր դատախազությունը հրապարակայնորեն, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժո­ղո­վի ամբիոնից, խոսում են այդ և համանման նյութերի, դրանց մասով միմյանց հետ արդ­յունավետ համագործակցության, արդեն հարուցված քրեական գործերի և դրանց ընթացքի մասին, մասնավորապես, երկուստեք նշելով, որ երկու առանձին պե­տական մարմինների միջև կա հստակ աշխատանքային համաձայնություն և պայ­մանավորվածություն ինչպես աշխատել հաշվեքննության նյութերի հետագա քրեա­իրավական բնույթի գործընթացներում, անշուշտ, առաջնորդվելով այն պայ­մա­նով, որ հաշվեքննության նյութերը պետք է հրապարակվեն ամբողջությամբ, ինչը վստահաբար անում է ՀՀ հաշվեքննիչ պալատը, քանի որ դա բավարար է դա­տախազական մարմինների համար հետևելու պալատի բոլոր հրա­պա­րա­կում­նե­րին և անհրաժեշտության դեպքում տալու իրավական գնահատական այս կամ այն նյութի վերաբերյալ։ Ընդ որում, հաշվեքննիչ և դատախազական մարմինները հրա­պարակայնորեն մատնանշել և շարունակում են մատնանշել, որ հաշ­վե­քննության որևէ արդյունք դուրս չի մնում արժանի իրավական գնահատման շրջա­նակից, քանի որ աշխատանքային կարգով բոլոր անհրաժեշտ նյութերն ու պար­զաբանումները տրվում են հաշվեքննողների կողմից։ Այո´, լինում են նաև դեպ­քեր, երբ Հաշվեքննիչ պալատն ինքն է ուղարկում նյութերը՝ դրանցում առերևույթ հան­ցա­գործության ակնհայտ հատկանիշներ տեսնելիս։ Սակայն, հիմ­նա­կանում իրա­վա­պահ մարմինները, նախապես տիրապետելով տվյալ հաշ­վե­քննութ­յան ա­ռար­կա­յի վերաբերյալ լրացուցիչ օպերատիվ նշանակության տե­ղե­կա­տվութ­յանը, գտնում են նպատակահարմար պահանջելու հաշվեքննությունից անհ­րա­ժեշտ փաս­տաթղթեր, և դրանց մասով նախաքննչական գործողություններ իրա­կա­նաց­նե­­լուց և համապատասխան նյութեր պատրաստելուց հետո որոշում են հա­րուցել քրա­կան գործեր։ 
  1. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանին ՀՀ հաշվեքննիչ պա­լատը պաշտոնապես տեղեկացրել է, որ այդ նյութերի մասով իրավապահ մար­մին­ները, հիմնվելով ՀՀ հաշվեքննիչ պալատի հրապարակային ուսում­նա­սի­րութ­յան արդյունքների վրա, հետագայում իրականացրել են քննչական, օպերատիվ հետախուզական և այլ բնույթի մասնագիտական գործողություններ, որոնց արդյունքում է միայն եզրահանգվել, որ անհրաժեշտ է հարուցել քրեական գործեր։ 
  1. ՀՀ Ազ­գա­յին ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանն, ամբողջությամբ չի տի­րա­պե­տում ՀՀ օրենսդրությամբ արտաքին պետական հաշվեքննության (արտաքին պե­տական վերահսկողության) և քննչական, դատախազական գործառույթների միջև եղած իրավական և մասնագիտական տարբերություններին, ինչպես նաև դրանց բոլորի մասով պատասխանատու անձանց համար օրենքով սահմանված լիա­զորությունների և պարտականությունների շրջանակին, հատկապես նկատի ունե­նալով, հաշվեքննության, թերևս, ամենակարևոր սկզբունքը՝ հավեքննության նյու­թերը դարձնել հրապարակային։ Այս իմաստով զավեշտալի է, թե ինչպե՞ս է պատ­գամավոր՝ Արման Բաբաջանյանը, ով հանդիսանում է «հայտնի» լրատ­վա­մի­ջո­ցի սեփականատեր, և տեղյակ լինելով պալատի բոլոր ուսում­նա­սի­րութ­յուն­նե­րին, հանկարծ որոշում է չարախոսել պալատի հասցեին հենց այն պահին, երբ ՀՀ Ազ­գային ժողովի ամբիոնից ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակում է մի­լիար­դա­վոր դրամների հասնող խախտումների մասին։ 
  1. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բա­բա­ջան­յանին հորդորում եմ դադարեցնել ՀՀ հաշվեքննիչ պալատի հասցեին արվող ան­հիմն և ստահոդ հայտարարություններն ու գնահատականները։ 
  1. ՀՀ հաշ­վե­քննիչ պալատի ձևավորման օրվանից սկսած ՀՀ Ազգային ժողովի պատ­գա­մա­վոր Արման Բաբաջանյանը, անտեսելով ՀՀ հաշվեքննիչ պալատի և նա­խագահի պար­զաբանումները, ՀՀ հաշվեքննիչ պալատին և նախագահին պարբերաբար հե­տա­պնդում է իր՝ իրականությանը չհամապատասխանող և ստահոդ արտա­հայ­տութ­յուններով և գնահատականներով, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ՀՀ Ազ­գա­յին ժողովի պատգամավոր՝ Արման Բաբաջանյանը կա´մ հայտնվել է շփոթի մեջ, կա´մ շարժվում է մեզ անհայտ շահերով։ 
  1. Հայտնում եմ իմ լիարժեք պատրաստակամությունը շա­­րու­նակելու համագործակցությունը ինչպես ՀՀ հատուկ քննչական ծա­ռա­յութ­յան, այն­պես էլ այլ պետական մարմինների հետ, ստեղծելով բոլոր հնարավոր պայ­ման­­նե­րը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ հաշ­վեքննիչ պալատի համբավը կասկածի տակ դնող գնահատականներն ու կաս­կա­ծանքները փարատելու ուղղությամբ։ 
  1. Միաժամանակ, նկատի ունենալով ՀՀ հաշ­վե­քննիչ պալատի դերն ու նշա­նա­կութ­յունը ՀՀ պետականության համար, խնդրում եմ ՀՀ ազգային անվտանգության ծա­ռայությանը հետևել ՀՀ Ազգային ժողովի պատ­գամավոր Արման Բա­բա­ջան­յա­նի՝ ՀՀ հաշվեքննիչ պալատին ուղղված վար­քա­գծին, հատկապես, նկատի ու­նե­նա­լով տարբեր ոլորտներում հաշվեքննությամբ բա­ցահայտված խախտումների և դրան­ցով պայմանավորված հնարավոր փոխ­կապակց­վածության հանգամանքը։ 

Նկատի ունենալով վերոգրյալը, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ հաշ­վե­քննիչ պալատի հեղինակությանը հասցված վնասը, դի­մում եմ ՀՀ Ազգային ժողովին, նախաձեռնել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ար­ման Բաբաջանյանի պատգամավորական էթիկայի հարցով  ժամանակավոր հանձ­նաժողով ստեղծելու գործընթաց։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.