Հավաստիացնում եմ, որ Արցախի սահմաններն անառիկ են, իսկ բանակն էլ ավելի հզորացնելուն միտված մեր ջանքերը տարեցտարի միայն բազմապատկվելու են. Արայիկ Հարությունյան

Քաջատեղյակ լինելով հակառակորդի տրամադրվածությանն ու նկրտումներին՝ հավաստիացնում եմ, որ Արցախի սահմաններն անառիկ են, իսկ բանակն էլ ավելի հզորացնելուն միտված մեր ջանքերը տարեցտարի միայն բազմապատկվելու են:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
 
«Հարգելի ՛ հայրենակիցներ
 
Այսօր այցելել եմ մեր հանրապետության հարավ-արևելյան սահման, ծանոթացել առաջնագծում իրականացվող կահավորման ու նոր զինատեսակներով համալրման աշխատանքներին և այդ ուղղությամբ բանակի հրամկազմին տվել նոր ցուցումներ:
 
Քաջատեղյակ լինելով հակառակորդի տրամադրվածությանն ու նկրտումներին՝ հավաստիացնում եմ, որ Արցախի սահմաններն անառիկ են, իսկ բանակն էլ ավելի հզորացնելուն միտված մեր ջանքերը տարեցտարի միայն բազմապատկվելու են»,- գրել է նա:
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.