Սարսափում են, որ մաքսավորները կտան Աննա Հակոբյանի, Սիփան Փաշինյանի ու Հրաչյա Հակոբյանի անունները

Ծխախոտի մաքսանենգության դեպքերի առթիվ քրեական գործ չի հարուցվում, որովհետեւ  սարսափում են, որ մաքսավորները հնարավոր է տան Շուշան Ներսիսյանի, Սիփան Փաշինյանի, Հրաչյա Հակոբյանի անունները։ Այսօր հրապարակած տեսանյութում հայտարարել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Նա պնդել է, որ Վորոնեժում հայտնաբերված ծխախոտը Հայաստանից դուրս է եկել որպես ժողովրդական օգտագործման ապրանք ու հրապարակել իր հայտարարությունը հիմնավորող ապացույց։

Ըստ նրա՝ գուցե կային մարդիկ, որոնք մտածել են, որ Նիկոլ Փաշինյանը մարդ է, որը նաեւ ունի խելք ու մեզ չի դրել էշի տեղ եւ գոնե ժամանակավոր կդադարեցնի մաքսանենգ առաքումները։ 

«Բայց դուք լավ չգիտեք Նիկոլ Փաշինյանին։ Ձեզ է թվում, որ Նիկոլ Փաշինյանը մարդ է։ Նա խելք է, որը նաեւ անխելք է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը  մանկամիտ ու գավառամիտ մաֆիոզ է, որն ընտանեկան ժողով են արել ու պարզել, որ աֆղանականը չստացվեց, Վորոնեժը եւս, ու որոշեցին Աբխազիա արտահանել։

Մ.Մինասյանը հայտարարել է, որ չնայած բացահայտումներին նոր չվերթ է մեկնել Սոչի՝ ծխախոտի բեռով։ Ըստ Մ.Մինասյանի՝ այս անգամ փաստաթղթերով փորձել են ձեւակերպել, բայց մոռացել են, որ Հայաստանը Աբխազիան որպես պետություն չի ճանաչել։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.