Ողբերգական դեպք Գեղարքունիքում. կարտոֆիլի հորի մեջ հողաշերտը լցվել է հոր ու որդու վրա, հայրը մահացել է

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. ժամը 15։10-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի 7-րդ փողոցի 1-ին տանը՝ կարտոֆիլի հորի մեջ աշխատանքներ կատարելիս հողաշերտի փլուզում է տեղի ունեցել, որի տակ քաղաքացիներ կան։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային հրշեջ փրկարարական վարչության Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները գյուղացիների օգնությամբ հողաշերտի տակից դուրս են բերել նույն տան բնակիչ՝ 52-ամյա Նվեր Շահինյանի դին, իսկ թեթև մարմնական վնասվածքներով դուրս են բերել նույն հասցեի բնակիչ՝ 29-ամյա Ավետիք Շահինյանին, ում տեղում օգնություն են ցուցաբերել Մարտունու հիվանդանոցի բժիշկները, ապա նրան տեղափոխել հիվանդանոց;

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Աղբյուրը հայտնում է, որ մահացածն ու վիրավորը հայր ու որդի են։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.