ՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանը

ՀԱՊԿ-ում տեղյակ են ֆինանսավորումը դադարեցնելու Երևանի որոշման մասին, սակայն Հայաստանը մնում է կազմակերպության անդամ։

 

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ-ի աղբյուրը։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ  ՀՀ-ն ձեռնպահ կմնա «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց։

 

Հայաստանը չի մասնակցի նաև դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը, միաժամանակ՝ չառարկելով տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով ընդունմանը։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.