Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են BMW-ները, 4 վիրավորների մեջ են 2 երեխա, 1 զինվորական

Այսօր՝ 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում Նուբարաշեն վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են BMW մակնիշի 98 XX 777 համարանիշի և BMW մակնիշի 70 NN 702 համարանիշի ավտոմեքենաները։

 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, վթարի հետևանքով 4 հոգի, որից երկուսը երեխաներ են, մեկը՝ զինվորական, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

 
 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն ենցուցաբերել վիրավորներին։

 
 
 
 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։

 
 
 

Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.