Ողբերգական դեպք Արցախի Հանրապետությունում. փրկարարները Գառնաքար գյուղի անտառից դուրս են բերել 59-ամյա տղամարդու դին

 

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկանում ենք.

«Ապրիլի 20-ին ժամը 09:20-ին ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:20-ին փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները մեկնել են Մարտակերտի շրջանի Գառնաքար համայնքի մոտակա անտառատարածք 20.04.2020թ. ժամը 00:53-ի սահմաններում որոնողափրկարարական աշխատանքների արդյուքում հայտնաբերված Գառնաքար համայնքի բնակիչ Վ. Գ.-ի (1961 թվ. ծնվ.) դին դուրս հանելու նպատակով:

 
 

Նշված տարածքից դին դուրս է բերվել ժամը 13:30-ին, որից հետո փրկարարները վերադարձի ճանապարհին այն տեղափոխել են «Դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՊՈԱԿ-ի ավտոմեքենա»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.