ԱԻՆ-ի միջոցով տեղափոխվել է 855 կոնտակտավոր, որոնցից 28-ը երեկ՝ Արարատի Նորաշեն համայնքից. ԱԻ փոխնախարար

Վարակվածներ կան նաև ԱԻՆ-ում, նրանք 5-ն են, որոնցից 2-ն արդեն ապաքինվել են, 3-ը բուժվում են: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

Նրա խոսքով, բոլոր վարակվածների հետ շփում ունեցած ծառայակիցներն այս պահին մեկուսացված են, ունեն 42 մեկուսացված:

 
 
 

Փոխնախարարը հայտնեց, որ այս ընթացքում ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է կորոնավիրուսով պայմանավորված 1107 ահազանգ, որոնցից 609-ը՝ կորոնավիրուսի վարակի վերաբերյալ, 498-ը՝ քաղաքացիների բարձր ջերմության առկայության վերաբերյալ: Հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել 411 քաղաքացու:

«ԱԻՆ-ի միջոցով տեղափոխվել է 101 կոնտակտավոր, 7 հիվանդ: Ընդհանուր առմամբ, ԱԻՆ-ի տրանսպորտային միջոցներով՝ ատվոբուս, միկրոավտոբուս,  տեղափոխվել է 855 կոնտակտավոր, որոնցից 28-ը՝ երեկ՝ Արարատի մարզի Նորաշեն համայնքից:

 
 

ԱԻՆ-ը սերտորեն համագործակցում է պետական այլ գերատեսչությունների հետ: ԱԻՆ փրկարար ծառայության 130 փրկարար այս պահին համատեղ շրջիկ ծառայություն է իրականացնում ոստիկանության հետ»,-ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ ԱԻՆ բոլոր աշխատակիցները, մինչ աշխատանքը, բուժզննում են անցում, ջերմաչափվում են՝ օրական 3 անգամ:

news.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.