Արցախում մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել

Արցախի Հանրապետությունում մարտի 23-ի դրությամբ, կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

«Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով տարածվող պաշտոնական լրահոսին: Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.