«Յունիբանկ»-ը տրամադրեց 10 մլն ՀՀ դրամ՝ ի աջակցություն կորոնավիրուսի դեմ պայքարի

«Յունիբանկ»-ն այսօր փոխանցեց 10 մլն ՀՀ դրամ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված Առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։
 
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ ստացված միջոցներն օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման համար: Ընթացքում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի նոր մոդուլային շինության կառուցումը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.