Կորոնավիրուսով կրկնակի վարակման հավանականությունը չի բացառվում. բարդությունները մեծապես անառողջ ապրելակերպի հետևանք են

«Կորոնավիրուսով կրկնակի վարակման հավանականությունը չի բացառվում, քանի որ վիրուսը բժշկական հանրության կողմից ուսումնասիրվում է ընդամենը երեք ամիս»,- այսօր ասուլիսում նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա ընդգծեց, որ այդ մասին ամբողջական տեղեկություն կարող ենք ունենալ միայն 2-3 տարի հետո, և նույնիսկ եթե կա կրկնակի վարակման հնարավորություն, ապա դա որևէ գործնական փոփոխություն չի ենթադրում ազգաբնակչության վարքագծում: «Մենք պիտի սովորենք ապրել այս վիրուսի հետ կողք կողքի, ինչպես սովորենք ապրել այլ տասնյակ թեթև ու ծանր վիրուսների հետ: Դրա համար պաշտպանման միջոցները մնում են ուժի մեջ՝ կլինի վարակված-լավացած, դեռ չվարակված: Մենք կարող ենք ենթադրել, որ ձևավորվում է իմունիտետ, բայց արդյոք այն տևում է մի ամիս, մի տարի, թե ավելին, դեռ պատասխան չունենք: Եվ գալու է մի պահ, երբ մենք այս թվերի հետևից այլևս չենք ընկնելու»:

Նախարարը նշեց, որ եթե վարակված հիվանդների մոտ թեստը տալիս է բացասական պատասխան, կրկնակի թեստ է արվում 24 ժամ անց: Եվ եթե կրկին բացասական է լինում պատասխանը, ասվում է՝ շնորհակալություն, դուք այլևս վարակակիր չեք: «Բայց մենք չենք ասում՝ վաղը չես կարող վարակվել այդ նույն վիրուսով: Սակայն հավանականությունը, որ ինքը կվարակի այլոց, մոտ է զրոյի»,- ասաց նա:

 

Արսեն Թորոսյանն ընդգծեց առողջ ապրելակերպի խնդիրը՝ նշելով, որ Իտալիայում, օրինակ, մահերն այսօր, ցավոք, սպասվում է, որ կարող է հատել Չինաստանի ցուցանիշների սահմանը: Մահերի միջին տարիքը 79.4 տարեկանն է, և առավել շատ են տղամարդիկ՝ պայմանավորված նրանց կենսաձևով, թոքերի, սրտի հիվանդություններով, շաքարային դիաբետով: Ըստ նրա՝ այս առումով էական է վնասակար սովորությունների խնդիրը, քանի որ մահերի 99.9 տոկոսը հենց այդպիսի հիվանդություններ են ունեցել, ու եթե սրտի իշեմիկ հիվանդությունները, թոքային հիվանդությունները քիչ լինեին, մահացության ցուցանիշն ավելի փոքր կլիներ: «Այսինքն՝ մահերի թիվն ուղիղ կապված է ազգաբնակչության առողջական վիճակի հետ: Ուղիղ կապված է թոքերի հիվանդությունների հետ՝ ծխելու, ոչ ճիշտ սնվելու, որը բերում է գիրության, շաքարային դիաբետի և այլն»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ տղամարդիկ մոտ 2.5 անգամ ավելի շատ են մահանում կորոնավիրուսով վարակվելու հետևանքով:

Պատասխանելով Իտալիայից ժամանած մեր հայրենակիցների առողջական վիճակի մասին հարցին՝ Արեն Թորոսյանն ասաց, որ բոլոր քաղաքացիները, բացի մեկից, իրենց լավ են զգում. մեկի մոտ երեկ գրանցվել է ջերմության բարձրացում, նա տեղափոխվել է հիվանդանոց, պիտի թեստավորվի: Բոլորին թեստավորելու են 14-երրոդ օրվա վերջում, քանի որ եթե նույնիսկ նրանք հիմա հիվանդ են, ապա կարանտինային օրերի ընթացքում վիրուսն օրգանիմից դուրս կգա և միանգամից կունենան բացասական պատասխան:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.