Վարակակիր քաղաքացիների անձնական տվյալներ տարածելու վերաբերյալ հրապարակումներն ուղարկվում են ոստիկանություն

Արտակարգ դրության սահմանված ռեժիմի խախտում կլինի, եթե քաղաքացիները քննարկեն կոնկրետ իրավիճակներ և մատնանշեն, թե ինչ առողջական վիճակում է գտնվում անձը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։ Վերջինս անդրադարձավ հարցին, թե ինչպես է պետությունը պատրաստվում պաշտպանել վարակակիրներին, որպեսզի նրանց մասին տեղեկատվությունը սոցիալական ցանցերում չդառնա քննարկման թեմա։

Արդարադատության փոխնախարարը նաև նշեց, որ ոստիկանությունը կարող է դիմել այդ անձանց հրապարակումները վերացնելու նպատակով։
Հարցին կա դեպք, երբ որևէ մեկը պատասխանատվության է ենթարկվել որևէ վարակակիր քաղաքացու անձնական տվյալները տարածելու արդյունքում, Վահե Դանիելյանն արձագանքեց. «Հրապարակված տեղեկատվության հետ կապված մոնիտորինգ է արվում, և այդ տեղեկատվությունն ուղարկվում է ոստիկանություն։ Լիազոր մարմինը ոստիկանությունն է և վարչական պատասխանատվության ենթարկելու, և նման հրապարակումները վերացնելու մասին պահանջ ներկայացնելու։ Ես տեղյակ եմ, որ նման տեղեկատվություն ոստիկանությանը պարբերաբար ներկայացվում է, բայց կոնկրետ քաղաքացիների հետ կապված ներկայացվել է, թե ոչ, չեմ կարող ասել։ Բայց ԶԼՄ-ների առանձին հաղորդումների հետ կապված ներկայացվել է»,-ընդգծեց փոխնախարարը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.