Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության՝ Գյումրիում քայլերթ է (ուղիղ)

Երեւանում, ապա նաեւ Գյումրիում այսօր՝ մարտի 9-ին քայլերթ է ընդդեմ կանանց նկատմամբ բռնության: Միջոցառման կազմակերպիչը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամներն են ու մի խումբ ֆեմինիստ-ակտիվիստներ:

«Օրեր առաջ հենց Գյումրիում՝ զուգընկերոջ դաժան ծեծի արդյունքում սպանվեց 43-ամյա Մարինեն։ Կնոջ կյանքը կարելի էր փրկել, եթե չլինեինք անտարբեր բռնության նկատմամբ, նկատեինք նրա դեմքի կապտուկները, ահազանգեինք, երբ 8 ժամ շարունակ նա ծանր վնասվածքներով պառկած էր տանն ու սպասում էր»,-  ասում են քայլերթի մասնակիցները;

Քայլերթի մասնակիցների ձեռքին կան պաստառներ՝ «Կանայք սպանվում են ձեր լռության պատճառով», «Կանայք սպանվում են ընտանիքներում», «Ոչ բռնությանը», «Հերիք է՝ սպանեք մեզ», «Ոչ բռնությանը» գրություններով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.