Թեհրան-Երևան ինքնաթիռի 52 ուղևորի մոտ որևէ գանգատ կամ ջերմություն չի արձանագրվել․ ԱՆ

Այսօր աշխարհի առանձին երկրներում, մասնավորապես՝ Չինաստանում, նոր կորոնավիրուսային վարակով (CՕVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը դեռևս լարված է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փետրվարի 25-ի տվյալներով` ամբողջ աշխարհում արձանագրվել է 80239 դեպք, որից Չինաստանում` 77780, 2666-ը` մահվան ելքով: Չինաստանից դուրս 33 երկրում գրանցվել է 2459 դեպք, 34-ը մահվան ելքով:

Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն` փետրվարի 26-ի, ժամը 18:00 դրությամբ, նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 78195: Հաստատված դեպքերից  առողջացածների թիվը կազմել է 30073: Գրանցվել է 2718 մահ: Նույն աղբյուրը տեղեկացնում է նաև, որ աշխարհում գրանցվել է 81226 հաստատված դեպք:

                Առողջապահության նախարարության կողմից շարունակվում են նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դեմ պայքարի համալիր միջոցառումները: Բժշկական կազմակերպություններն ապահովված են անհրաժեշտ բժշկական պարագաներով: Երկիր է ներկրվել նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) ախտորոշման համար թեստերի նոր խմբաքանակ: Չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) բուժման ուղղությամբ այսօր որևէ կոնկրետ դեղ չի առաջարկվում, նախարարության մասնագետները ուսումնասիրվել են թե Չինաստանի,  թե այլ երկրների կողմից առաջարկվող փորձը, ինչի արդյունքում մշակվում է նոր կորոնավիրուսային վարակով (CՕVID-19)  պացիենտների վարման ընթացակարգ:

                Իրանից ինքնաթիռով վերադարձող ուղևորների նկատմամբ հսկողությունը պատշաճ իրականացնելու համար առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետը մեկնել էր Թեհրան:

                Թեհրան-Երևան ինքնաթիռը 52 ուղևորով, մասնագետի ուղեկցությամբ վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Բոլորը ուղևորները թե՛ օդանավ նստելիս, թե՛ ընթացքում և՛ թե վայրէջքից հետո ջերմաչափվել են: Վերջիններիս մոտ որևէ գանգատ կամ ջերմություն չի արձանագրվել: Նրանք գտնվելու են տնային հսկողության տակ:

                Նշենք, որ երեկ ուժի մեջ մտած Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող կառավարության որոշման համաձայն, այսօր Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվել են առողջապահության նախարարության մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ: Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում ՊԵԿ մաքսային պահեստներում, մինչև նրանց հետ վերադառնալը, իսկ Հայաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ հսկողությունը սահմանվում է ըստ բնակության վայրի:

 

ՀՀ առողջապարության նախարարություն

 


«Երբեք չի կարելի կոտրել երեխաների թևերը». Անահիտ Բախշյանի կոչը

«Երբեք չի կարելի կոտրել երեխաների թևերը». Անահիտ Բախշյանի կոչը

Միքայել Մինասյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն

Միքայել Մինասյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն

Արծրուն Հովհաննիսյանը՝ ժամկետային զինծառայողներին «դրսից» հովանավորելու մասին

Արծրուն Հովհաննիսյանը՝ ժամկետային զինծառայողներին «դրսից» հովանավորելու մասին

Ովքե՞ր էին ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակները

Ովքե՞ր էին ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակները

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.