Ղազախստանում դարձյալ փոխհրաձգություն է եղել․ կան տուժածներ

Հրաձիգները եղել են ռուսական համարանիշով մեքենայով։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում  է ռուսական մամուլը։

Փոխհրաձգության ժամանակ 5 մարդ ստացել է հրազենային վիրավորում։ Երեկոյան տեղի ունեցած միջադեպից հետո արդեն այսօր առավոտյան ոստիկանությունը բաժին է տարել կասկածյալներին, որոնք ինքնախոստովանական ցուցմունք են տվել։ 3 կասկածյալները եղել են ռուսական գրանցում ունեցող մեքենայով, իրենց մոտ ունեցել են կարճեցված փողով 2 հրացան։

Ոստիկանությունում քրեական գրոծը հարուցվել է մահափորձի մեղադրանքով։

Նշենք, որ օրեր առաջ էլ զանգվածային փոխհրաձգություններ ու անկարգություններ են եղել երկրի հարավում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.