Եթե ՌԴ-ից հզոր ենք, ու ատչյոտ ենք պահանջում ԵԽ-ից, հալալ է մեզ. Արմեն Բադալյան

Ռուսաստանին մեծ ջանքեր պահանջվեց Ղրիմի պատմությունից հետո վերականգնել դիրքերը, երբ նրան զրկեցին ԵԽ-ում ձայնի իրավունքից, ու եթե մենք ՌԴ-ից ավելի հզոր ենք, որ ինչպես ժողովուրդն է ասում ատչյոտ պահանջենք ԵԽ-ից, ուրեմն հալալ է մեզ: «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Վենետիկի հանձնաժողովի մասին դիտարկմանը։

Հիշեցնենք, երեկ Հանրային Հ/Ը եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով հանրաքվեի նախագիծը փորձաքննության ուղարկելու Վենետիկի հանձնաժողովի առաջարկի մասին, նշել է, թե Գերմանիա կատարած այցի ժամանակ իրավիճակի վերաբերյալ քննարկումներ է ունեցել գործընկերների հետ:

«Կարող եմ ասել, նրանք զարմացած են, որ ՀՀ-ում այս տրանսֆորմացիայի շրջանում այսպիսի պրոցեսներ են տեղի ունեցել: Ես չեմ ուզում թաքցնել, նաև եվրոպացի գործընկերների ուշադրությանն եմ հրավիրել այս ողջ պրոցեսին, որով, ըստ էության, իրավունքի չարաշահման հստակ դեպքի հետ գործ ունենք կապված այս տրանսֆորմացիոն երևույթի հետ: Այն տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի ներքո, և ես կարծում եմ, որ մինչև այդ հարցին մենք կանդրադառնանք, Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի՝ այդ թվում եվրոպացի մեր գործընկերներին»,- հայտարարել է Փաշինյանը։

Հաղորդմանը քննարկվել են նաեւ վարչապետի կողմից օգտագործվող մանիպուլյատիվ քարոզչական հնարքների, ինչպես նաև ներքաղաքական օրակարգին առնչվող մի շարք կարևոր հարցեր ևս:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.