Դեսպան Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Նեպալի նախագահին

Փետրվարի 13-ին Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց նախագահ Բիդյա Դեվի Բհանդարիին։ Այս մասին տեղեկացնում է Արտաքին գործերի նախարությունը։

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպան Մարտիրոսյանն առանձնազրույց ունեցավ նախագահ Բհանդարիի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության առավել արդյունավետ ուղղությունները։

Զրուցակիցները երկուստեք կարևորեցին փոխգործակցությունը ՄԱԿ-ի շրջանակներում։ Բիդյա Դեվի Բհանդարին առաջարկեց ՄԱԿ-ի շրջանակներում ակտիվացնել համագործակցությունը նաև դեպի ծով ելք չունեցող երկրների միջև։

Առանձնազրույցի ընթացքում քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.