Բրայանտի ու նրա կնոջ միջև պայմանավորվածություն է եղել երբեք միասին չերթևեկել նույն ուղղաթիռով

«Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար նախկին բասկետբոլիստ Կոբի Բրայանտը, ով հունվարի 26-ի առավոտյան մահացել էր իր սեփական ուղղաթիռի վթարից, կնոջ՝ Վանեսա Բրայանտի հետ պայմանավորվածություն են ունեցել երբեք չերթևեկել նույն ուղղաթիռով, հայտնում է People հանդեսը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

«Նա ու Վանեսան պայմանավորվածություն ունեին երբեք չերթևեկել նույն ուղղաթիռով»,-ասել է Բրայանտների ընտանիքին մոտ կանգնած անանուն աղբյուրը։

Կոբին ու Վանեսան ամուսնացել են 2001 թվականին։ Համատեղ կյանքի ընթացքում նրանք չորս դուստր են ունեցել։ Նրանցից մեկը՝ 13-ամյա Ջինան, Կոբի Բրայանտի հետ գտնվել է ուղղաթիռում ու վթարի հետևանքով մահացել է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.