Ջիգարխանյանի ընկերը պատմել է նրա ինքնազգացողության մասին

Այս մասին РИА Новости-ին հայտնել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը, փոխանցում է tert.am-ը:
 
«Իրան լավ է զգում, ամեն ինչ կարգին է: Լավ վիճակում և տրամադրության մեջ է: Այժմ շատ ժամանակ տանն է գտնվում, քանի որ թատրոն գնալը բարդ է իր համար, սակայն միշտ կապի մեջ է նրանց հետ: Վերջերս թատրոնի տնօրենն այցելել է նրան, այնպես որ ամեն ինչ լավ է»,- ասել է գործակալության զրուցակիցը:
 
Ջիգարխանյանը ղեկավարում է իր հիմնած և իր անունը կրող մոսկովյան դրամատիկական թատրոնը: Նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է 2017թ. հոկտեմբերին: Դերասանը հիվանդանոց էր տեղափոխվել, որից կարճ ժամանակ անց տեղի ունեցավ ամուսնալուծությունը Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.