Հայտնի է Մամուլի շենքում հրդեհի բռնկման պատճառը

Մամուլի շենքում հրդեհը բռնկվել է հոսանքի վահանակների այրման պատճառով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ հրդեհաշիջման և կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ մայոր Արթուր Մարդանյանը՝ հավելելով, որ վահանակները, հավանաբար, այրվել են կարճ միացման պատճառով։

Նրա խոսքով՝ հոսանքազրկման աշխատանքն ուշացել է, որովհետև շենքում յուրաքանչյուր հարկ ունի իր սնուցումը։

«Վտանգավոր ոչինչ չկա։ Հրդեհն արդեն մեկուսացվել է։ Հարկերում որևէ սենյակ չի այրվել»,- ասաց մայոր Մարդանյանը՝ ընդգծելով, որ մարդիկ ի սկզբանե տարհանվել են և որևէ վտանգավոր բան չկա։

Վերջինս նշեց, որ հրդեհ՝ որպես այդպիսին եղել է վահանակների սենյակում, բայց մնացած հարկերում հրդեհ չի եղել։

Աղբյուր` Փաստինֆո

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.